Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանը չի դադարեցնի Վրաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմը - Mediamax.am

5197 դիտում

Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանը չի դադարեցնի Վրաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմը


ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կշարունակի գործակցել Վրաստանի հետ Ազատ առեւտրի պայմանագրի շրջանակներում:

Այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

 

Նա հիշեցրել է, որ «Մաքսային միության անդամ երկրները Վրաստանի հետ նույնպես ունեն Ազատ առեւտրի համաձայնագրեր»:

 

Գարեգին Մելքոնյանը հավելել է, որ անդամակցությունը Մաքսային միությանը բացասաբար չի անդրադառնա նաեւ Իրանի հետ Հայաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունների վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին