Կոռուպցիան խաթարում է օրենքի գերակայությունը Հայաստանում, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում - Mediamax.am

3047 դիտում

Կոռուպցիան խաթարում է օրենքի գերակայությունը Հայաստանում, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին

Լուսանկարը` http://america.aljazeera.com/


Երեւան: Մեդիամաքս: Կոռուպցիան, պետական մարմինների աշխատանքում թափանցիկության բացակայությունը եւ դատարանների սահմանափակ անկախությունը Հայաստանում մարդու իրավունքներին սպառնացող հիմնական մարտահրավերներն են:

Այս մասին  ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Մարդու իրավունքների տարեկան զեկույցում:  

 

«Պետական մարմինների բոլոր մակարդակներում առկա կոռուպցիայի մասին պնդումները խաթարում են օրենքի գերակայությունը, չնայած իշխանությունները ձեռնարկել են սահմանափակ միջոցներ պատժելու կոռուպցիան ստորին եւ միջին օղակներում»,- ասված է Պետքարտուղարության տարեկան զեկույցում: 

 

Ըստ զեկույցի, Հայաստանի դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր մարմնի քաղաքական ճնշումներին, ինչը հանգեցնում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին եւ վճիռների կայացմանը: 

 

Ադրբեջանի մասով զեկույցում խնդրահարույց է համարվում երկրում խոսքի ազատության և հավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը:

 

Ըստ Պետքարտուղարության զեկույցի, անցնող տարում սահմանափակվել է նաև ադրբեջանցիների՝ խաղաղ կերպով կառավարությունը փոխելու իրավունքը, իրականացվել են անհիմն ձերբակալություններ եւ կալանավորում քաղաքական հայացքների պատճառով :

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին