ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ - Mediamax.am

3000 դիտում

ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

 

Համանախագահներրը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը եւ տպավորությունները։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերում հույս է հայտնել, որ այս ամսվա ընթացքում կհաջողվի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին