Այս տարվա մայիսին Հայաստան կայցելի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը - Mediamax.am

3201 դիտում

Այս տարվա մայիսին Հայաստան կայցելի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը


Լորան Ֆաբիուսը եւ Էդվարդ Նալբանդյանը
Լորան Ֆաբիուսը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամլո ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այս տարվա մայիսին կայցելի Հայաստան:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մարտի 13-ին Փարիզում կայացած հանդիպմանը Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Լորան Ֆաբիուսը քննարկել են ֆրանսիացի նախագահի  այցի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր։

 

Նախարարները  արձանագրել են, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն, եւ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։

 

Էդվարդ Նալբանդյանը եւ Լորան Ֆաբիուսը անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

 

Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարեւորել է նրանց միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:

 

Զրուցակիցները քննարկել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը եւ դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ կատարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին