Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի խորհրդարանի «Ազատություն» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկն այսօր կոչ է արել հետ կանչել Ղազախստանում եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին:
Այդ մասին նա ասել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ:
«Հայտնվել են որոշ երկրներ, որոնք սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն: Մասնավորապես, տեղեկությունը Ղազախստանի եւ Հայաստանի վերաբերյալ է: Այդ պատճառով կոչ եմ անում անհապաղ հետ կանչել մեր դեսպաններին»,- նշել է նա:
«Ազատության» առաջնորդն առաջարկել է նաեւ բացատրություններ տալու համար հրավիրել Ղազախստանի ու Հայաստանի դեսպաններին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: