Պուտինը ծրագրում է ներխուժել Հայաստան, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի ղեկավարը - Mediamax.am

exclusive
7161 դիտում

Պուտինը ծրագրում է ներխուժել Հայաստան, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի ղեկավարը


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը

Լուսանկարը` http://media.npr.org


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը հանդես է եկել անհավանական թվացող վարկածով` պնդելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ներխուժել Հայաստան եւ Վրաստան:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին գրում է ամերիկյան The Fiscal Times թերթը` վկայակոչելով Մայք Ռոջերսի հարցազրույցը Fox News-ին, որի ընթացքում նա ասել է, որ Ուկրաինայի արեւելյան սահմանի մոտ տասնյակ հազարավոր զորքերի տեղակայման հետ մեկտեղ, Ռուսաստանը զորքեր է տեղակայում նաեւ Հարավային Օսիայում:

 

Մայք Ռոջերսը ենթադրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է ներխուժել Վրաստան եւ Հայաստան, որպեսզի ուղիղ ցամաքային կապ ստեղծի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ:

 

«Նրանք տեղափոխում են իրենց ամենաժամանակակից տեխնիկան դեպի Հարավային Օսիա: Դա անելու ոչ մի պատճառ չկա: Վրացական բանակը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում: Սա հատկապես մտահոգիչ է»,- ասել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահը:

 

Մայք Ռոջերսը հավելել է, որ հարց է ծագում, թե ինչո՞ւ են ռուսները ռազմական տեխնիկան տեղափոխում Հարավային Օսիա: Նա չի բացառել, որ այդպիսով ռուսական կողմը նպատակ է հետապնդում Վրաստանի եւ Հայաստանի տարածքով «ցամաքային կամուրջ» հաստատել Իրանի հետ:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին