ԱՄՆ Սենատի հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ - Mediamax.am

3218 դիտում

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ


ԱՄՆ Սենատը
ԱՄՆ Սենատը

Լուսանկարը` presstv.ir


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, բանաձեւն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելուց հետո բանաձևը պետք է քննարկվի նաև Սենատի լիագումար նիստում:

 

«Այսօրվա քվեարկությունը վերահաստատեց Ամերիկայի հանձնառությունը ճշմարտությանը եւ լուրջ հարված հասցրեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Սա նաեւ հստակ ուղերձ է նախագահ Օբամային այն մասին, որ նա պետք է վերջ դնի իր ղեկավարած վարչակազմի մասնակցությանը՝ Անկարայի կողմից այս ոճիրը թաքցնելու գործում: Մենք շնորհակալ ենք Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսին իր առաջնորդության համար եւ երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն սենատորներին, ովքեր քվեարկեցին մարդու իրավունքների օգտին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ վերջին 25 տարում սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին