ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը միակն է, որն ամբողջ կազմով դեմ է քվեարկել ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելուն - Mediamax.am

3303 դիտում

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը միակն է, որն ամբողջ կազմով դեմ է քվեարկել ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելուն


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը

Լուսանկարը` leastthing.blogspot.com


Երեւան: Մեդիամաքս: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը միակն է, որն ամբողջ կազմով դեմ է քվեարկել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին բանաձեւին:

Ապրիլի 10-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձեւ, որը դատապարտում է «Ռուսաստանի ռազմական ագրեսիան եւ Ղրիմի հետագա անեքսիան»: Բանաձեւի համաձայն, ռուսաստանյան պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից  մինչեւ տարեվերջ: Բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել 145 խորհրդարանականներ, դեմ` 21, ձեռնպահ են մնացել 22-ը:

 

ՀՀ պատվիրակության 4 անդամներ` Դավիթ Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը, դեմ են քվեարկել այդ բանաձեւի ընդունմանը՝ այդպիսով դառնալով միակ պատվիրակությունը, որն ամբողջ կազմով քվեարկել է «դեմ»:

 

Ադրբեջանական պատվիրակությունն ամբողջ կազմով ձեռնպահ է մնացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին