Հայաստան-ԵՄ հարաբերություններին պետք են «ստեղծարար մոտեցումներ» - Mediamax.am

2526 դիտում

Հայաստան-ԵՄ հարաբերություններին պետք են «ստեղծարար մոտեցումներ»


Ֆրանկ Էնգելը
Ֆրանկ Էնգելը

Լուսանկարը` http://static.bnr.bg


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն այսօր Երեւանում ասել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է մշակել առավել «ստեղծարար մոտեցումներ»:

«Եվրոպական խորհրդարանում, իհարկե, ուրախ կլինեին, եթե Հայաստանը չանդամակցեր Մաքսային միությանը, բայց եթե դա տեղի ունենա, մենք բնավ չենք պատրաստվում կասեցնել մեր հարաբերությունները: Ընդհակառակը, կարիք կա ավելի ստեղծարար մոտեցումներ ցուցաբերել: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցել այնքան, որքանով դա համատեղելի կլինի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հետ»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը, ով Երեւանում է գտնվում «Ի՞նչ է սպասվում ԵՄ-Հայաստան» հարաբերություններին» թեմայով միջոցառմանը մասնակցելու նպատակով:

 

Նրա խոսքերով, «Հայաստանը մեծ թվով բարեկամներ ունի Եվրոպական խորհրդարանում», որոնք առավելագույն ջանքեր կգործադրեն համագործակցությունը խորացնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին