7756 դիտում

Դավիթ Գրիգորյան. Իմ կինն իմ ընկերն է



Առավոտյան ժամը 9-ին հագնում եմ լավագույն կոստյումս, պատվիրում  շինարարական կռունկը, գնում հարյուր մեկ ալ կարմիր վարդեր և ուղևորվում  ամենամտերիմ ընկերոջս սիրտը գրավելու: Դուրս գալով պատշգամբ՝ հայտնաբերում է ինձ օդում ՝ սիրահարված հայացքով իրեն նայելիս: Թերևս դա առաջին փորձությունն էր, քանի որ նույն օրը  ես  սիրո խոստովանություն արեցի  նաև Հանրային հեռուստաընկերության եթերից: Հետագայում գեղեցիկ անակնկալների շարքը հաջորդում էր մեկը մյուսին: Դրանցից և ոչ մեկը անպատասխան չէր մնում և չէր զիջում իր խենթությամբ և յորօրինակությամբ: Երբեք չեմ մոռանա. այդ օրը ուշ վերադարձա տուն և ,ինչպես միշտ , սկսեցի պատմել անցած օրվա մասին: Խոսքիս մեջ նշեցի, որ Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող  խանութներից մեկում մի կոշիկ եմ հավանել՝ չնշելով ոչ խանութի անունը, ոչ էլ կոնկրետ փողոցը:

Հաջորդ օրը ծննդյանս տարեդարձն էր: Կեսգիշերին, հանկարծ զանգում է հեռախոսս և հարևանուհիս խնդրում շատ շտապ իրենց տուն գնալ ( սա էլ էր նախապես պլանավորած): Ամենատարբեր թեմաներով փորձում էին ինձ զբաղեցնել, ժամանակ ձգել: Վերադառնալով բացում եմ դուռը և տեսնում`  մուտքից մինչև ննջարան տանող    վարդի թերթիկներից պատրաստված մի ուղեցույց: Ննջասենյակը ողողված է մոմի լույսերով: Ուղեցույցը շարունակվում է և տանում ինձ դեպի այն տուփը: Նույն կոշիկներն էին: Խենթանալու չափ ապշած էի: Նախօրեին ունեցած մեր խոսակցությունից հետո ՝ հետախույզին բնորոշ քայլերով զանգահարել էր տեղեկատու և խնդրել Հանրապետության հրապարակին կից գտնվող բոլոր կոշիկի խանութների հասցեներն ու հեռախոսահամարները: Նկարագրելով արտաքինս՝ խոսել աշխատակիցների հետ և փորձել գտնել այն խանութը, որում հավանել էի բավականին թանկարժեք կոշիկը: Երանի այդ կոշիկները երբեք չմաշվեն:   Այս ազնվագույն էակը, ում  հետ ծանոթացել , սովորել այնուհետև աշխատել էինք նույն վայրում, այնպես տիրապետեց իմ հոգուն, սրտին և էությանը, որ իմ  միտքն ու առօրեան ամբողջապես նրանով էր լցված: Ինձ նման անփորձ  երիտասարդի համար անհնար էր թվում պատկերացնել մեկ հազարերորդ մասն այն երջանկության , որ ես զգում էի նրան տեսնելիս, խոսելիս , շնչելիս և   որին նվիրվել էի  ողջ եսասիրությամբ: Կոտրելով բոլոր կարծրատիպերը՝ ինձ ստիպեց մտածել այլ կերպ, ժպտալ և   սովորել սիրել այլ ձևով: Նրա ջերմությամբ , ձայնով և երբեմն  կտրուկ խորհուրդներով էր լցված իմ օդն ու կյանքը: Չեմ վախենա խոստովանել, որ նա եղել  և մինչ այժմ էլ  իմ ամենասուր քննադատն է: Կնոջս հետ եմ քննարկում յուրաքանչյուր որոշում, որովհետև նա հրաշալի կերպով կարողանում է լսել,  ճիշտ խորհուդ տալ , իսկ հարկ եղած դեպքում սիրառատ ժպիտով լռել:

Ես ինձ համարում եմ երջանիկ տղամարդ, քանզի յուրաքանչյուր հաջողակ և կայացած տղամարդու գրավականը խոհեմ կնոջ՝ իրական ընկերոջ ձեռքերում է: Անհրաժեշտ և պարտադիր է համատեղ կյանքի ընթացքում  սովորել լինել անկեղծ ՝ անկեղծ ցանկացած հարաբերություններում՝ թե կենցաղում , թե անկողնում ,  ընդունել սիրելիի սխալը, դադարել որևէ բեմական դեր կրելուց. Կարոտում եմ  անգամ, երբ քնած է կամ բացակայում է կողքիցս: Այնպես կարող եմ լուռ ու խաղաղ լինել նրա հետ ՝  երբեմն թուլանալ ու երևակայել., երբեմն բռնկվել  ու արագ հանդարտվել: Սիրում եմ նրա բույրը , երկնային թվացող խաղաղությունը, նրա հետ առանձնանալու հնարավորությունը, որում ամփոփվում  են  անցած օրվա կորուստներն ու ձեռքբերումները, նրա  հուսադրող և անելանելի իրավիճակներից միշտ ելքեր որոնող կարողությունը, կապույտ աչքերը, որին նայելիս զգում եմ կյանքի անսահմանության գաղտնիքը, շուրթերը, որոնք այնքան մեղմ ու հանկարծակի համբուրում են , երբ ամենից շատ դրա կարիքն ունեմ: Հետաքրքիր են նաև մեր տարատեսակ վեճերը , որոնք նույն մասնագիտությունն ունենալու պատճառով  շատ հաճախ վերածվում են բանավեճի:

 Օր-օրի ավելի ու ավելի եմ հիանում նրա հարուստ ներաշխարհով, միշտ ուժեղ ու զվարթ  տեսակով , անսահման հյուրընկալությամբ և ընկերասիրությամբ ՝ նույնիսկ , երբ հոգում փոթորիկ է տիրում. Այսօր, երբ արդեն 3 տարի է անցել մեր ամուսնությունից ու մեզ հետ է մեր Աստծո պարգևը՝ մեր դուստրը, սերս ավելի ուժգին է դարձել: Այլևս չկամ “ես”՝ կանք “մենք”:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am