1393 դիտում

Ռոբերտ Հայրապետյան. Իմ կինն իմ ընկերն է



Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»։  Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց։ Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը։ Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական։

Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց։ Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց։

Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ։ Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից։ Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»։  Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին։

Մեջբերումն Աստվածաշնչից էր:

Աստվածաշնչյան այս պարբերությունն ինքնանպատակ չէ, քանզի Տղամարդն առանց Կնոջ «կատարյալ չէր» անգամ Դրախտում:
«Տղամարդու և Կնոջ միասնության» գաղափարն արժևորվում է, երբ այդ միասնությամբ Տղամարդն ունենում է սիրած Էակ, զավակների անփոխարինելի Մայր, ընտանիքի հենասյուն-կին և այս ամենով ամբողջացած՝ թանկագին Կյանքի Ընկեր:

Բազմիցս զինվորական հայրս ասում էր, որ ճակատում հաղթանակ տանելու համար պետք է ամուր և հուսալի թիկունք ունենալ: Մինչև ընտանիք կազմելը ռազմական առումով ընդունելի էր ինձ համար այս դրույթը, սակայն ընտանեկան առօրյայում ոչ մի կերպ պատկերավոր չէր, մինչև ..... մինչև ամեն ինչ սկսվեց հերթական սեպտեմբերի 1-ին, երբ դասախոսներով շնորհավորում էինք միմյանց գիտելիքի օրը, այդ ընթացքում աչքիցս չվրիպեց մատյանը ձեռքին դեպի լսարան աճապարող ուսանողուհին: Այդ պահին մտքովս չանցավ, որ մտնելու եմ լսարան, լսարանում հանդիպելու եմ ապագա կնոջս, իսկ հետո ամեն ինչ իր կարգով ու հերթով՝ մինչև այսօր:

Առօրյա կյանքում «ընկեր» նշանակում է՝ համախոհ, գաղափարակից; Ընտանիքում «ընկեր» հասկացությունը ավելի խորքային նշանակություն ունի, քանզի համեմվում է փոխադարձ սիրով, փոխըմբռմամբ, դժվարին պահերին զորավիգ լինելով, թեկուզ անհավանական մտքերի գաղափարակից լինելով, ապագայի դժվարին ու դրանով հաճելի կյանքի ուղեկիցը մնալով:

Խոսքեր շռայլել չեմ սիրում, կյանքում ամեն ինչ երբ շատ է կրկնվում արժեզրկվում է, սակայն երբ մի քանի առիթ ունեցել եմ, միանշանակ ասել եմ, որ եթե նորից ամուսնանայի, նորից Իրեն կընտրեի՝ սիրած Էակ, զավակների անփոխարինելի Մայր, ընտանիքի հենասյուն - կին և այս ամենով ամբողջացած՝ թանկագին Կյանքի Ընկեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am