2293 դիտում

Վահե Սմբատյան. Իմ կինն իմ ընկերն է




Այսօր շատ վրդովված դուրս եկա տանից՝ նեղացել էի մերոնցից. «Գտի՛ր քեզ կյանքի ընկեր, ամուսնացի՛ր»:

Նման խոսակցություններով ողողել էին կյանքս: Ա՛յ հենց դա էր հարցը. ես չէի ուզում ուղղակի ամուսնանալ, ուզում էի , որ կինս ինձ ընկեր լիներ...

Սրտատրոփ բարեկամներ, հուզված ծնողներ և հնչեց քահանայի ձայնը...

- Տե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ դու հնազա՞նդ ես , դու՛ստր իմ հարս...

Ինչպե՜ս կուզենայի , որ այդ պահին  հարցնեին. «Ընկե՞ր ես որդյակ իմ փեսա, իսկ դու դուստր իմ հարս, ընկե՞ր ես»: ԵՎ մարդիկ խորանի առջև ոչ թե տեր ու հնազանդի խոստում տային , այլ՝ ընկերներ լինելու: Ես այդ համոզմամբ սկսեցի իմ նոր կյանքը...

Տեղափոխվեցինք նոր բնակարան,  և պաստառները պետքէր փոխել: Միայնակ դժվարանում էի , մեկ էլ կինս վերցրեց սոսնձի խոզանակը և սկսեց օգնել...

Իմ կինն իմ ընկերն է...

Շաբաթ էր՝ ֆուտբոլային թեժ երեկո: Ընկերներիս հետ որոշեցինք մեր տանն անցկացնել այդ երեկոն, բայց հետո չստացվեց: Միայնակ նստած ֆուտբոլ էի նայում, ինձ համար շատ անսպասելի միացավ կինս , լցրեց գարեջրի բաժակները և միասին երկրպագեցինք իմ սիրած թիմին:

Իմ կինն իմ մարզասեր ընկերն  է...

Աշխատանքյին ծանր օր, բարկացած վերադաս, լարված նյարդեր...եկա տուն: Ընթրեցինք, և կինս, զգալով իմ լռությունը, առաջարկեց , որ ընկերներիս հետ մի քիչ ժամանակ անցկացնեմ:

Իմ կինն իմ հոգեբան ընկերն է...

Մեքենայիս համար զիլ անվահեծեր էի տեսել՝ բավականին էլ թանկ: Կինս էլ բրենդային կոշիկների համար գումար էր խնայել: Հաջորդ օրը երջանիկ այցելեցինք նրա ծնողներին , իսկ մեքենայիս տակ փայլում էին երազանքիս անվահեծերը:

Իմ կինն իսկապես իմ  ընկերն է...

Կնոջս ծննդյան օրն էր: Գնեցի ծաղիկներ, բայց մտածածս նվերի համար գումարս մի քիչ պակասում էր. հանդիպեցի ընկերոջս: Երեկոյան կինս հյուրերին ընդունում էր իր նախընտրած բրենդային կոշիկները հագին...

Իմ կինն իմ նորաձև ընկերն է...

Փոքրիկի լացի ձայնն արթնացրեց ինձ: Արթնանալով՝ տեսա հոգնած և հուսահատ կնոջս, որ փորձում էր քնեցնել մեր փոքրիկին: Ժամեր անց նայում էի խաղաղ քնած կնոջս և  փորձում անգամ շնչառությունս պահել, որ հանկարծ չարթնացնեմ գրկիս մեջ՝ իմ անհաջող օրորոցայինից քնած փոքրիկին...

Ես էլ իմ կնոջ հոգատար  ընկերն եմ...

Կանցնեն օրեր, ամիսներ , տարիներ...

Նորից սրտատրոփ բարեկամներ և մենք՝ հուզված ծնողներս կլսենք մեր զավակներին պսակադրող քահանայի ձայնը. «Ընկե՞ր ես, որդյա՛կ իմ փեսա, իսկ  դու դու՛ստր իմ հարս, ընկե՞ր ես»...

Իմ կինն իմ   ընկերն է...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am