1772 դիտում

Նարեկ Եկմալյան. Իմ կինն իմ ընկերն է



Երիտասարդ խոստումնալից անձնավորություն, ով վերջերս կազմեց խոստումնալից ընտանիք:

Այո , դա ես եմ , բարև ձեզ: Հիմա ձեզ կներկայացնեմ մեր անկրկնելի պատմությունը։ Այն շատ է տարբերվում բոլոր մյուս պատմություններից։Ինչպես բոլոր պատմությունները, մերն էլ է ունեցել խորդուբորդ ճանապարհ, որն ավելի է մոտեցրել մեզ: Ճանապարհ, որը պետք էր անցնել, սխալվել, ուղղել, հիշել, ժպտալ ու կարոտել։ Մեծերը մեկ բառով ասում են ապրել։
Հիմա նա իմ կինն է։ Մենք անբաժան ընկերներ ենք: Շատ եմ փնտրել. միշտ թվացել է պետք է հազարավոր կիլոմետրեր անցնեմ, հասնեմ հեռուներ նրան գտնելու համար։ Հաղթեմ դևին և փրկեմ փերուն։ Իրականում փերին միշտ ինձ շատ մոտ է եղել, ապրել նույն հարթության մեջ, շնչել  ինձ հասանելիք օդը(արդեն ներել եմ նրան):Տարօրինակ կլիներ,եթե մեր ճանապարհները չհատվեին: Ինչպես ապացուցում է կյանքը տարօրինակ ոչ մի բան չի լինում։ Մարդիկ իրար ձգում են կամ վանում։ Ծնվում են հարուստ, աղքատ`մահանում։ Ոմանք հասնում են հաջողության,ոմանք էլ`անդադար բողոքում։ Սա է կյանքը և ոչ մի տարօրինակ բան չկա այստեղ:

Հատվեցին ճանապարհները։ Նոր ճանապարհն անցնում ենք երկուսով(վաղ թե ուշ նոր ոտնահետքեր կավելանան մեր ճանապարհին): Տարիներ կանցնեն։ Ճանապարհն այս ճյուղեր կտա, կդառնա խիտ հանգույց, որտեղ կտիրի նույն կրակի ծուխը։ Իհարկե սա իմ պատկերացրած լավագույն տարբերակն է։ Իրականում մի փոքր ավելի բարդ կլինի։ Հնարավոր է տեղ-տեղ ճաքեր  հայտնվեն։ Խնդիր չէ. բյուջեից միջոցներ դուրս կգրենք և կվերանորոգենք։ Իհարկե սա էլ է իմ պատկերացրած լավագույնը. իրականում շատ-շատ ավելի բարդ կլինի։ Ճիշտն ասած ես էլ չգիտեմ ինչ կլինի,չեմ էլ անհանգստանում, քանի որ կողքիս է լինելու նա`ընկերս։
Ահա և մեր պատմությունը,գուցե ձեզ թվա այն նման է մյուս պատմություններին։ Իրականում ամեն բան նույնն է, քանի դեռ չենք սկսել համեմատել և տարբերություններ գտնել։

Ահա և մեր ընտանիքը. մեկը, այն միլիոնավոր խոստումնալից ընտանիքներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am