Վարդան Առաքելյան. Իմ Կինն իմ ընկերն է - Mediamax.am

1268 դիտում

Վարդան Առաքելյան. Իմ Կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


- Բարև, ինչպե՞ս ես, ամեն ինչ նորմա՞լ է, - սովորականի նման հնչեց կնոջս հարցը, երբ երեկոյան ծանրաբեռնված աշխատանքից հետո վերադարձա տուն:

 

- Այսօր օրս ծանր է եղել, խնդրում եմ հարցեր չտաս, ու ընդհանրապես կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել գոնե տանը, - կոպիտ պատասխանեցի ես և նկատելով, որ տոնայնությանս մեջ նաև կոպտությունը գերակշռող էր, ուշադրություն չդարձրեցի դրան ու ընկղմվեցի բազմոցի մեջ ...:

 

Երեխաներս «պապա» գոչելով վազեցին մոտս, սակայն ապարդյուն ...

 

Եվ ընդհանրապես. ողջ երեկոն անցավ իմ ցածր, ոչ մեկի հետ խոսել չցանկանալու տրամադրության գերակշռությամբ, միայն երբեմն-երբեմն փորձում էի շահել կնոջս սիրտը, քանի որ գիտակցում էի, որ ինքն որևէ կապ չուներ իմ վատ տրամադրության և չստացված օրվա հետ, սակայն ամեն անգամ ստանում էի այն վերաբերմունքը, կարծես ոչինչ էլ չէր եղել և ես ինքս սկսեցի կասկածել, թե արդյոք կոպիտ եմ եղել ...:

 

Օրը մոտենում էր իր տրամաբանական ավարտին և երբ արդեն տրամադրությունս մի փոքր «վերականգնվել» էր, իսկ երեխաներն ու մայրս գնացել էին քնելու հարցրեցի կնոջս.

 

- Սոն, հո չես նեղացել ինձանից,

- Ինչի՞ համար, - հարցրեց կինս,

- Դե կոպիտ վերաբերմունքի, այսօր, երբ տուն եկա, և ...  - բերանս քնքշորեն ձեռքով փակելով կինս ընդհատեց ինձ ասելով.

- Չէ ինչ ես խոսում, երեկ քո տրամադրությունն ավելի վատն էր: Այսօր ամեն ինչ շատ լավ է, - ու այդ ամենն այնքան բնական, այնքան համոզիչ ստացվեց, որ ես ինքս հավատացի դրան, մտածելով, որ սովորականի նման ինձ հաջողվել է թաքցնել ծանր օրվա ծանր տպավորությունները ...:

 

Առավոտ: Սովորականի պես արթնացա շատ վաղ, իսկ կինս սովորականի նման դեռ քնած էր, սովորականի չնմանվող խոսակցություն սկսեց մայրս.

 

- Վարդան, ի՞նչ էր արել քեզ Սոնան, որ այդպես կոպիտ վարվեցիր հետը,

- Մամ, բայց Սոնան ասեց, որ ոչինչ էլ չի եղել, նույնիսկ ասեց, որ երեկ չէ առաջին օրն իմ տրամադրությունն ավելի վատն էր: Այնպես որ ամեն ինչ նորմալ է,

- Ի՞նչ է, մոռացե՞լ ես, որ երեկ կնոջդ գեղեցիկ ծաղիկներ էիր բերել, ինչպե՞ս կարող էր երեկ տրամադրությունդ ավելի վատը լինել ...

 

- Վարդան, սիրելիս, հաց կերե՞լ ես, - սենյակից լսվեց կնոջս ձայնը` կարծես «երեկ»-ը չէր էլ եղել:

- Հա, - պատասխանեցի ես ու երեկվա արածս չհիշելու համար սովորականից շուտ դուրս եկա տնից:

 

Ինչպես ասում են եկավ ճշմարտության պահը. դեպի աշխատավայր տանող քայլերս ստիպում էին գիտակցել իմ արարքի կոպտությունը և կնոջս, ինչպես ընկեր վերաբերմունքի ճշմարտացիությունը` նամանավանդ, որ երեկվա ծանր օրը մոռացության էր տվել նաև նախորդ օրվա գեղեցիկ անակնկալը` արված կնոջս:

 

Սկզբում այդ ամենը ծանր բեռի նման ճնշում էր ինձ, սակայն նաև օգնեց ինձ հասկանալու, որ իմ կինը, բացի իմ կինը լինելուց, նաև իմ ընկերն է, ով դժվար պահին միշտ եղել է և լինելու է կողքիս` անկախ իմ տրամադրությունից և չնայած ընկերներին ամեմն օր ծաղիկ չեն նվիրում, որոշեցի այսուհետ անկախ իմ տրամադրությունից կնուս միշտ պարգևել երկ չէ առաջին օրվա հաճույքը և միշտ վայելել նրա գերող ժպիտը ...

 

Այդպիսի փաստի ուրախ գիտակցումով էլ սկսվեց իմ հերթական պտույտը արեգակի շուրջ, չէ որ փաստերը բանելը հենց իմ կոչումն է ....:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին