Հայկ Դավեյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2231 դիտում

Հայկ Դավեյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ես լինելով տղամարդկանց երջանիկ և հաջողակ ամուսիններից, «Իմ կինն իմ ընկերն է» վերնագրով շարադրությամբ, մի փոքր հուզված, բայց կփորձեմ ներկայանցել կնոջս՝ ընկերոջս: Միգուցե չկարողանամ լիովին ներկայացնել նրան, ինչ-որ նա կա, թող նա ինձ ների:

 

Կին ասելով խոր իմաստ և մեծ զգացողություններ կան: Կնոջ ներկայացնելը ինձ թվում է դեռ ոչ ոքի չի հաջողվել և չեն կարողացել բացահայտել այդ աստվածային կատարելությանը: Կինս՝ կյանքիս ուղեկիցը, կարելի է ասել կատարելություն է: Նա, իր կանացի նուրբ զգացմունքներով և կանացիությամբ, իսկական կին է: Բացի այդ, նրա մեջ կա նաև տղամարդկային այնպիսի գաղափարներ և քաջություններ, որ շատ տղամարդիկ ափսոս, որ զուրկ են: Իր այս անբացատրելի և անկրկնելի բնավորությունն է, որ նա ոչ միայն կին է և մայր, ինչու չէ նաև լավ հարս, նա իմ լավագույն ընկերն է: Ընկեր ասելն էլ դժվար է, լավ ընկեր լինել էլ ամեն մեկը չի կարող, կամ թեկուզ պարզապես ընկեր: Իսկական ընկեր լինելու համար մեծ կամք, հոգատարություն, սեր, անձնազոհություն և այլ նմանատիպ բնավորության գծերով պետք է օժտված լիներ: Ես համոզված եմ, որ կինս օժտված է «լավ ընկեր» լինելու բոլոր չափանիշներով: Նա լինելով կին ինձ օգնում է այս դժվարին կյանքում առաջ քայլել, երբեք չհուսահատվել, չընկճվել: Ամենավատ իրավիճակներում նա ինձ հուսադրում է, որպես լավագույն ընկեր, միշտ փորձում է վատի մեջ գոնե մի լավ բան գտնել:

 

Երբ կինս ընկճված է եղել և ունեցել է ինչ-որ մեկի կարիքը, որ հենվի նրա վրա, թեկուզ հեկեկա, բայց միշտ կարողացել է այդ ամենը գեղեցիկ քողարկել, և նույնիսկ նա է այդ իրավիճակում ինձ հուսադրել, այնինչ նա ուներ դրա կարիքը: Չէմ ուզում մանրամասնել կյանքիս դժվարին պահերի մասին, այնուամենայնիվ գլուխս բարձր կարող եմ ասել, որ նա իմ ընկերն է, լավագույն ընկերը, երբ ակնկալիքներ չունի իր անձնազոհությունը փոխհատուցելու, իր նվիրվածությունը հետ ստանալու և իր անձնազոհությունը չգնահատվելու համար: Երբ պետք է նա շատ կանացի է և հմայիչ, երբ պետք է նա լավ մայր է, լավ կյանքի ընկեր, լավ ընկեր, լավ բարեկամ, հարազատ, քույր, եղբայր, երբեմն էլ ծնող, չնայած ծնողին փոխարինող չի լինում, այնուամենայնիվ, երբ ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի կարիքն եմ զգում նա է կողքիս. նա է, որ հասկանում է իմ սրտի ուզածը, թե ինչ դեր կարող է այդ պահին կատարել, կամ էլ ում փոխարինի, որ ես ինձ վհատված ու ընկճված չզգամ:  Ծնողիս կորցնելուց հետո, նա ինձ հուսադրեց ու փորձեց ինձ այդ անդունդից հանել, քանի որ աշխարհն էր շուռ եկել գլխիս: Միայն կինս՝ լավ ընկերս, ինձ դուրս բերեց այդ անդունդից, հիշեցնելով, որ ես էլ հայր եմ, իմ երեխաներն էլ են իմ կարիքը զգում, որ նրանք էլ ինձ պետք է միշտ ուժեղ տեսնեն: Եվ այսպիսի շատ ծանր իրավիճակներ, որ ոչ մի լավ ընկեր և հարազատ այդչափ համբերատար չէր լինի, ինչքան որ նա է գտնվել իմ հանդեպ: Նա նաև իմ ուրախ պահերի լավ ընկեր է, նա սիրում է կյանքը, նա շատ լավատես է, նա կյանքին այլ աչքերով է նայում և դրանում կայանում է իմ հաղթանակը, որ նա իմ կողքին է և ինձ իր հետ առաջ է տանում, ինձ ստիպում քայլել իր հետ չնայելով կյանքում հանդիպած խոչընդոտներին:

 

Գեղեցիկ է կյանքը դառնում նրա հետ. կյանքը սիրողի հետ ամեն-ինչ մի այլ հունով է ընթանում: Մեծ ակընկալիքներով, ժպիտով, սիրով, լավ ընկերոջս հետ հիանալի է թվում, այս բարդ ու անհասկանալի աշխարհում ապրելը:

 

Իմ մեծ ձեռքբերումն է ընկերս՝ կինս:

 

Ցավում եմ այն մարդկանց, ովքեր չունեն լավ ընկեր: Երբեմն ես ինքս եմ ինձ նախանձում, որ նա այսքան լավն է, լավ ընկեր է: Ես էլ կցանկանայի նրա նման ընկեր լինել, բայց ես անզոր եմ նրա նմանը լինել:

 

Երևի չեմ կարողանա լավ նկարագրել ընկերոջս, կամ էլ քիչ խոսեմ նրա մարդկային արժեքների մասին, դրանով վիրվորած կլինեմ նրան, դրա համար էլ ավարտեմ միտքս ասելով, որ ես ինձ հաղթանակած եմ զգում գտնելով նրան, և շատ հարուստ, որ նա իմ լավագույն ընկերն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին