Ծմակահող. ինչպե՞ս է ապրում խորհրդային հրթիռների «հայրերից» մեկի ծննդավայրը - Mediamax.am

3295 դիտում

Ծմակահող. ինչպե՞ս է ապրում խորհրդային հրթիռների «հայրերից» մեկի ծննդավայրը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքը հայազգի ճարտարագետ, ֆիզիկոս եւ գյուտարար, ԽՍՀՄ հրթիռների եւ տիեզերական ապարատների ստեղծման գործում մեծ ավանդ ունեցող Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրն է:

 

Մեդիամաքս-ի թղթակիցը եղել է Ծմակահողում, ծանոթացել գյուղի առօրյային, հոգսերին, զարգացման ծրագրերին ու ապագայի տեսլականին:

 

Խնդիրների մասին

 

Գյուղն այսօր 260 ընտանիք ունի: Մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Շուրջ 30 երիտասարդներն աշխատում են գյուղապետարանում, գյուղի միակ` 9-ամյա դպրոցում կամ մոտակա զորամասերում:

 

Ծմակահողի համայնքապետ Սեւակ Հակոբյանի փոխանցմամբ, ծնելիության մակարդակը գյուղում ցածր է: Այս տարի երկու ծնունդ է սպասվում, բայց արդեն 4 մահ է գրանցվել: Ցածր ծնելիության պատճառներից մեկը համայնքապետը  երիտասարդների չամուսնանալն է համարում:

 

 

«Այսօր գյուղում 37 տարեկան երիտասարդ ունենք, ով չի ամուսնանում», - ասում է մեր զրուցակիցը եւ հավելում, որ զբաղվածությունը դրա համար պատճառ չի կարող լինել: «Մեր գյուղում մի երիտասարդ չկա, որ աշխատանք չունենա: Միգուցե երիտասարդները կայունություն չեն տեսնում այստեղ, շատերն էլ իրենց ապագան քաղաքի հետ են կապում», - ասում է նա:

 

Համայնքապետը նշում է, որ երիտասարդին գյուղում պահելու համար խթան է պետք, որը միայն հայրենասիրությամբ եւ գաղափարախոսությամբ չի սահմանափակվում:

 

«Այն պետք է նաեւ գումարով արտահայտվի: Մարդը նաեւ նյութական խնդիրներ ունի՝ եթե երիտասարդը չի կարող իր ընտանիքին նվազագույն պայմաններով ապահովել, ապա հայրենասիրության կամ գաղափարի մասին խոսելն ավելորդ է», - ասում է Սեւակ Հակոբյանը:

 

Մեր զրուցակցի պատկերացմամբ, պետությունը գյուղական կյանքն աշխուժացնելու համար պետք է նոր մոդել մշակի` տրամադրելով երկարաժամկետ վարկեր եւ հաջողություն գրանցած վարկառուների վարկի մի մասը սուբսիդավորելով:

 

«Գյուղն այսօր ներդրումների, լրացուցիչ աշխատատեղերի կարիք ունի, հողագործին տեխնիկա է հարկավոր: Տեխնիկայի պակասի պատճառով գյուղացին հաճախ բերքի անիմաստ կորուստ է ունենում», - պատմում է Սեւակ Հակոբյանը: Նա կարեւորում է նաեւ գյուղատնտեռսության ապահովագրության հարցը:

 

Համայնքն ունի բուժկետի լուրջ խնդիր: Սեւակ Հոկոբյանի փոխանցմամբ, բուժկետում միայն  առաջին օգնություն է տրամադրվում, անհրաժեշտ նվազագույն տեխնիկայի եւ պայմանների բացակայության պատճառով հիվանդներին քաղաք են տեղափոխում:

 

Խնդիրների թվում առանձնացվում է նաեւ ջրատար խողովակների վերանորոգման հարցը, որը կառավարության ծրագրերում է ընդգրկված:

 

 

«Ջրատար խողովակները 1968թ-ին են կառուցված, արդեն մաշվել են: Հույս ունենք, որ առաջիկայում պետություն եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում այս հարցը եւս լուծում կստանա», - ասում է համայնքապետը:

 

Զարգացման ծրագրերի մասին

 

Ծմակահողի համայնքապետի փոխանցմամբ, «Ծմակահող» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այժմ համայնքում կառուցվում է մուրաբայի արտադրամաս եւ ալրաղաց:

 

«Ծրագրին աջակցում է «Հայ Մեդ» ֆրանսիական կազմակերպությունը, աշխատանքների մեկնարկի համար գումարի առաջին մասն արդեն ստացել ենք, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Մեկ տարվա ընթացում նպատակ ունենք կառուցել շենքը, իսկ հետագայում ձեռք բերել անհրաժեշտ սպասքավորումները», - Մեդիամաքս-ի հետ զրուցում ասել է համայնքապետը: Նրա փոխանցմամբ, արտադրամասը փոքր է լինելու, հիմնականում աշխատելու է Խաչենի ենթաշրջանի անտառի բերքով` պոպոք, մոշ եւ այլն: 

 

Սեւակ Հակոբյանը նշում է. որ ալրաղացը եւս նույն շենքի տարածքում կլինի: Ի դեպ, ալրաղացն արդեն կա, այն համայնքին է նվիրել ծննդով ծմակահողցի, այժմ` երեւանաբնակ մի երիտասարդ: Համայնքապետը կարծում է, որ մուրաբայի արտադրամասում եւ ալրաղացում մոտ 20 մարդ կաշխատի:

 

«Հացահատիկը կբերվի մեր եւ հարեւան գյուղերի արտերից: Ծմակահողն 98 հա վարելահող ունի, որից 93-ը սեփականաշնորհված է, մնացածը` վարձակալությամբ տրված: Բայց մեր ծրագիրը միայն Ծմակահողով չի սահմանափակվելու, նախատեսվում է ներգրավել նաեւ Խաչենի ենթաշրջանը», - ասում է նա:

 

 

Պատմական աղբյուրներից տեղեկանում ենք, որ 8-13 դդ Ծմակահողի մոտակայքում տեղակայված է եղել Վաճառ գյուղաքաղաքը, որը եղել է Մետաքսի ճանապարհի մի հատվածում, իսկ այդ ճանապարհները հատվել են Վաճառ գետի հովտում: Այն խոշոր առեւտրային քաղաք է եղել: Համայնքապետը նշում է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ նույն` սար տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ: Մեր զրուցակցի փոխանցմամբ, կառավարության կապիտալ ներդրումային ծրագրով մոտ 5 կմ ճանապարհահատվածը պատրաստվում են վերաբացել, որը մեծ նշանակություն կունենա գյուղատնտեսության զարգացման համար. «այնտեղ 150 հա հողատարածք կա, որը դրական ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսության զարգացման վրա»:

 

Գյուղում  հեռահաղորդակցության խնդիր չկա՝ համայնքն ունի ինտերնետ եւ բջջային կապ: Արդեն մի քանի տարի է` Ծմակահողում տարբեր ճամբարներ ու ամառային դպրոցներ են կազմակերպվում` կապ ստեղծելով գյուղի եւ արտաքին աշխարհի միջեւ:

 

«Փորձում ենք վերականգնել նաեւ Անդրանիկ  Իոսիֆյանի` գյուղում ճամբար կազմակերպելու ավանդույթը, ինչ-որ տեղ տուրիստական գրավչություն տալ համայնքին: Պատերազմից հետո  համայնքներն ինչ-որ չափով մեկուսացել են, սա նաեւ օգնում է երիտասարդներին նոր ծանոթություններ հաստատել, կապում է նրանց գյուղի հետ, եւ ինչու չէ, հնարավոր է նոր ներդրումների առիթ դառնա, քանի որ աշխարհագրական դիրքով եւ կլիմայով տարածքը բավական  նպաստավոր է», - ասում է Սեւակ Հակոբյանը:

 

Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին