ՀՀ նախագահ. 2011-ից սկսած ԼՂ բանակցություններում էական առաջխաղացում չկա - Mediamax.am

2584 դիտում

ՀՀ նախագահ. 2011-ից սկսած ԼՂ բանակցություններում էական առաջխաղացում չկա


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

«Կազանում Ադրբեջանի կողմից բանակցությունների ձախողումը վերջին հանգրվանն էր: Դրանից հետո այդ փաստաթղթում որեւէ ուղղում կամ լրացում չի եղել»,- «Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ զրույցի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

 

Երկրի ղեկավարի խոսքերով, Հայաստանի նպատակն է, որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը:

 

«Մենք այլ խնդիր չունենք եւ ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով: Պիտի ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»,- ասել է ՀՀ նախագահը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին