Արցախում եզդի ժողովրդին վերաբնակեցնելու համար պետք է աշխատել` առանց երկար մտածելու, ասել է ԼՂՀ ԱԺ խոսնակը - Mediamax.am

3242 դիտում

Արցախում եզդի ժողովրդին վերաբնակեցնելու համար պետք է աշխատել` առանց երկար մտածելու, ասել է ԼՂՀ ԱԺ խոսնակը


Աշոտ Ղուլյանը
Աշոտ Ղուլյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ Արցախում եզդի ժողովրդին վերաբնակեցնելու համար պետք է աշխատել` առանց երկար մտածելու:

«Արցախի իշխանությունները չեն բացառել այդպիսի հնարավորությունը: Նման հարցերում ես կողմնակից եմ, որ մենք դիվանագիտական արդյունքների հետեւից չընկնենք. դա շատ ավելի մարդկային խնդիր է, քան քաղաքական կամ դիվանագիտական հարց»,- Արցախում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նա:

 

Անդրադառնալով մտահոգություններին, թե դա կարող է բերել բնակչության դեմոգրաֆիական պատկերի փոփոխության` ԱԺ խոսնակն ասել է, որ «չի կարծում, թե վերաբնակեցումը լինելու է այնպիսի ծավալներով, որ կարող է որեւէ ազդեցություն թողնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին