ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Շահումյանի շրջանում - Mediamax.am

2837 դիտում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Շահումյանի շրջանում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում կանցկացնի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը եւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ Մարկուս Վիդմերը:

 

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին