ԼՂՀ-ն Ադրբեջանին է հանձնել սպանված դիվերսանտի դին - Mediamax.am

3139 դիտում

ԼՂՀ-ն Ադրբեջանին է հանձնել սպանված դիվերսանտի դին


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները այսօր Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծված եւ ոչնչացված անդամ Հասան Հասանովի դին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովում, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ, փոխանցումը տեղի է ունեցել այսօր ժամը 11:30-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանին՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին