Արցախը բեկում չի սպասում Սարգսյան-Ալիեւ փարիզյան հանդիպումից - Mediamax.am

exclusive
3499 դիտում

Արցախը բեկում չի սպասում Սարգսյան-Ալիեւ փարիզյան հանդիպումից


Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը
Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, սակայն չի համարում, որ այն բեկումնային կլինի:

“Մենք կարեւորում ենք ցանկացած հանդիպում: Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ֆաշիստական, ապակառուցողական դիրքորոշումը՝ մենք չենք դիտարկում Փարիզում կայանալիք հանդիպումը որպես հակամարտության կարգավորման վերջնական կամ բեկումնային հանդիպում: Պարզապես, նման հանդիպումները օգտակար են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման տեսանկյունից”,- Մեդիամաքս-ի թղթակցին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

 

Նրա խոսքերով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների խեղաթյուրված ձեւաչափը եւ ապահովել Արցախի մասնակցությունը բանակացային գործընթացի բոլոր փուլերին: 

 

“Այլ պարագայում պարզապես անհնար է լինելու հասնել խնդրի վերջնական կարգավորմանը”,- ասել է Դավիթ Բաբայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին