ԼՂՀ արտաքին գործերի նախարարը Կանադայում է - Mediamax.am

3123 դիտում

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը Կանադայում է


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` ԼՂՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Կանադայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

Նախարարի այցը սկսվել է Տորոնտոյից, որտեղ նա այցելել է հայ առաքելական, կաթողիկե եւ բողոքական եկեղեցիները, համայնքային մի շարք կառույցներ, դպրոցներ։

 

Հոկտեմբերի 26-ին Կարեն Միրզոյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, որտեղ հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։

 

Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա նաեւ Օտտավա եւ Մոնրեալ քաղաքներում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին