ԿԽՄԿ-ն զբաղվում է խոցված ուղղաթիռին մոտենալու խնդրով - Mediamax.am

2961 դիտում

ԿԽՄԿ-ն զբաղվում է խոցված ուղղաթիռին մոտենալու խնդրով


Մովսես Հակոբյանը
Մովսես Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն զբաղվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռին մոտենալու խնդրով:

Այս մասին, ինչպես Արցախից փոխանցում է Մեդիամաքս-ի թղթակիցը, այսօր լրագրողներին ասել է Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

 

Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ուղղաթիռների թռիչքներն Արցախի օդային տարածքում են եղել, եւ դրանք մասնակցել են ընդհանուր մարտավարական-օպերատիվ զորավարժություններին:

 

«Եթե հակառակորդը տրամաբանություն եւ պատասխանատվություն ունենար, նման գործողություն չէր իրականացնի»,- ասել է ՊԲ հրամանատարը:

 

«Այս երկու օրերին այդ հատվածում կրակային ակտիվությունը բավական բարձր է, հակառակորդը փորձում է թույլ չտալ, որ մոտենանք խոցված ուղղաթիռին»,- ավելացրել է Մովսես Հակոբյանը:

 

Նա ասել է նաեւ, որ արտգործնախարարությունը, միջազգային կառույցներն արդեն արձագանքել են, իսկ «թե ինչ կանի բանակը, դա բանակի խնդիրն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին