Ադրբեջանը կարծում է, թե «անպատժելիության արտոնագիր» ունի - Mediamax.am

4177 դիտում

Ադրբեջանը կարծում է, թե «անպատժելիության արտոնագիր» ունի


Անջեյ Կասպշիկը եւ Կարեն Միրզոյանը
Անջեյ Կասպշիկը եւ Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` ԼՂՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով ստեղծված իրավիճակը։

Նոյեմբերի 17-ին կայացած հանդիպման ժամանակ ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների խաղաղարար ջանքերին։

 

Կարեն Միրզոյանը նշել է, որ միջադեպերի համար պատասխանատուի հասցեական դատապարտման բացակայությունն Ադրբեջանում ընկալվում է որպես անպատժելիության արտոնագիր, ուստի կարեւոր է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումն ու իրագործումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին