Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի օդաչուների աճյունները հանձնվեն Հայաստանին - Mediamax.am

4550 դիտում

Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի օդաչուների աճյունները հանձնվեն Հայաստանին


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի երեք օդաչուների աճյունները հանձնվեն Հայաստանին, այսօր ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար», - ասված է դեսպանի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին