ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում հետաքննել սահմանային միջադեպերը - Mediamax.am

4149 դիտում

ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում հետաքննել սահմանային միջադեպերը


Կարեն Միրզոյանը
Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` ԼՂՀ Արտաքին գործերի մամլո ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում 2014թ. չի հաջողվել իրական առաջընթացի հասնել «Ադրբեջանի իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով»:

Կարեն Միրզոյանն այսօր ԼՂՀ ԱԳՆ տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել է, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, եւ խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ընտրել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման ճանապարհը։

 

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ նման քայլերով Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսեւորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին