Նուլանդը կոչ է արել դիվերսանտների հանդեպ «մարդասիրություն ցուցաբերել» - Mediamax.am

6595 դիտում

Նուլանդը կոչ է արել դիվերսանտների հանդեպ «մարդասիրություն ցուցաբերել»


ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը

Լուսանկարը` http://www.pri.org


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն այսօր Երեւանում հույս է հայտնել, որ «մոտակա օրերին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում խաղաղություն կհաստատվի»:

Այսօր Երեւանում հանդես գալով մամուլի ասուլիսով՝ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ հակամարտության գոտում տիրող լարված իրավիճակի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել թե՛ Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարության հետ իր հանդիպումների ժամանակ:

 

«Մենք ցանկանում ենք, որպեսզի խաղաղություն լինի, ինչպես նաեւ ուղղակի բանակցություններ տեղի ունենան: Այդ մասին խոսել են Մինսկի խմբի համանախագահները, եւ ես նույնպես նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հետ հանդիպումներին խոսել եմ արյունահեղության դադարեցման անհրաժեշտության մասին, որը կողմերից ոչ մեկին օգուտ չի բերում: Երկու մայրաքաղաքներում էլ այս այցի առումով, կարծում եմ, առաջընթաց ունեցանք եւ մոտակա օրերին շփման գծում խաղաղության կլինի`ի շահ բոլոր զինծառայողների, նրանց ընտանիքների», - ասել է Վիկտորիա Նուլանդը:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տարածքում հայտնաբերված եւ ներկայումս մեղադրյալի աթոռին նստած ադրբեջանցի դիվերսանտների խնդրին՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ասել է, որ չնայած տեղի ունեցած «սոսկալի հանցագործությանը», ԱՄՆ-ն պատկան մարմիններին կոչ է անում «մարդասիրական քայլ անել»:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին