Դիվերսիայի փորձ Արցախում. 3 զոհ եւ 4 վիրավոր հայկական կողմից - Mediamax.am

4852 դիտում

Դիվերսիայի փորձ Արցախում. 3 զոհ եւ 4 վիրավոր հայկական կողմից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:

ԼԶՀ Պաշտպանության բանկի լրատվական ծառայության փոխանցմամբ, շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին դիմել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս՝ ամբողջությամբ ոչնչացրել են խումբը նրա դիրքերի մատույցներում:

 

Հակառակորդին դիմագրավելու ընթացքում կորուստներ է կրել նաեւ հայկական կողմը: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ  Խաչատրյանը (1996թ. ծնված),  Էդուարդ  Հայրապետյանը (1995թ. ծնված) եւ Արշակ Հարությունյանը (1995թ. ծնված): Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին