ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել ԼՂ կարգավորմանը - Mediamax.am

6588 դիտում

ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել ԼՂ կարգավորմանը


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին

Լուսանկարը` http://www.msnbc.com/


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձառու է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում:  

 

«Նախագահ Օբամայի եւ ԱՄՆ ժողովրդի անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով: 97 տարի առաջ Ադրբեջանի ժողովուրդը հիմնեց առաջին աշխարհիկ, ժողովրդավարական հանրապետությունն իսլամական աշխարհում: Ադրբեջանի՝ 1991թ. անկախության հռչակումից ի վեր մենք համագործակցում ենք՝ նպաստելու Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

 

Ջոն Քերին նշել է, որ ԱՄՆ-ը սատարում է Եվրոպայում էներգետիկ դիվերսիֆիկացիա ապահովելու՝ Ադրբեջանի դերը:

 

«Մենք աշխատում ենք միասին ահաբեկչության դեմ պայքարում՝ բարելավելու տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությամբ: ԱՄՆ-ը հանձնառու է շարունակելու ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի եւ օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին