Արցախի բանակը ճնշում է Ադրբեջանի ակտիվությունը շփման գծում - Mediamax.am

9657 դիտում

Արցախի բանակը ճնշում է Ադրբեջանի ակտիվությունը շփման գծում


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հայտարարում է, որ շարունակում է իրականացնել մարտական հերթապահությունը՝ ճնշելով Ադրբեջանի զինված ուժերի ակտիվությունը շփման գծում:

Սեպտեմբերի 3-ի եւ լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ:

 

«Եվ չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ հակառակորդը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 եւ 82մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց»,- նշել են Արցախի ՊԲ-ում:

 

Վերջին օրերին Ադրբեջանը հրադադարի ռեժիմն ինտենսիվորեն խախտում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին:              

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին