ԱՄՆ-ում քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերը - Mediamax.am

6136 դիտում

ԱՄՆ-ում քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերը


ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` ԼՂՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նեւադա նահանգում:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նեւադայում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդի Արմենյանին եւ համայնքի մի շարք ներկայացուցիչների:

 

Արցախի վարչապետը հանդիպում է ունեցել նաեւ Նեւադայի օրենսդիր մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչների հետ:

 

Արայիկ Հարությունյանը նրանց ներկայացրել է Արցախի հաջողություններն ու խնդիրները պետականաշինության եւ տնտեսության զարգացման գործընթացներում, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ ընդհանուր տարածաշրջանի իրավիճակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին