Շփման գծում հրադադարի խախտումները նվազել են - Mediamax.am

3720 դիտում

Շփման գծում հրադադարի խախտումները նվազել են


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեկ եւ այս գիշեր Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներն անհամեմատ նվազել են:

Այս մասին հաղորդում են ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:

 

Նշված ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

 

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- նշել են ԼՂՀ ՊԲ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին