ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է սահմանային վիճակը - Mediamax.am

Հոկտեմբեր 25, 2025
6946 դիտում

ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է սահմանային վիճակը


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է եղել:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում ընդգրկված են եղել նաեւ 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը:

 

Զեկույցներով հանդես են եկել Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 

Քննարկված հարցերի վերաբերյալ Բակո Սահակյանը կոնկրետ հանձարարականներ է տվել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը ՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին