Շփման գծում կանխվել է հակառակորդի դիվերսիոն փորձը - Mediamax.am

7169 դիտում

Շփման գծում կանխվել է հակառակորդի դիվերսիոն փորձը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեկ եւ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը դիմել է սադրիչ գործողությունների:

ԼՂՀ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց:

 

Բացի այդ, այսօր՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը եւ ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը:

 

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

 

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- հայտարարել են ՊԲ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին