Եվրամիությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը - Mediamax.am

4084 դիտում

Եվրամիությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը


Ֆեդերիկա Մոգերինին
Ֆեդերիկա Մոգերինին

Լուսանկարը` http://euranetplus-inside.eu


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«Շփման գծի երկայնքով բախումների մասին տեղեկությունները չափազանց մտահոգիչ են: Ես կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել կրակը եւ հարգել հրադադարի ռեժիմը: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ խուսափեն հետագա գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին:

 

Եվրամիությունն ափսոսանք է հայտնել զոհերի, հատկապես խաղաղ բնակչության շրջանում կորուստների առթիվ:

 

«ԵՄ-ն ամբողջապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Մենք ակնկալում ենք կողմերից խստիվ հարգել հրադադարը, զերծ մնալ ուժի կիրառումից եւ վերսկսել ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասված է ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին