Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանական կողմն այսօր մարտերի ընթացքում առաջին անգամ կիրառել է ТОС-1 «Սոլնցեպյոկ» հրանետներ:
Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաեւ ТОС-1 հրանետներ եւ մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)-ներ: Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ»,- ասել է նա:
















