Ադրբեջանի տանկային օպերացիայի տապալման պատճառները - Mediamax.am

exclusive
11519 դիտում

Ադրբեջանի տանկային օպերացիայի տապալման պատճառները


Ադրբեջանական տանկերը Բաքվի ռազմական շքերթի ժամանակ
Ադրբեջանական տանկերը Բաքվի ռազմական շքերթի ժամանակ

Լուսանկարը` russiancouncil.ru


Ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը Արցախի հետ շփման գծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով մարտերի ընթացքում կորցրել է 20 տանկ եւ 5 զրահամեքենա (այդ թվում`ՀՄՄ-ներ): Զրահատեխնիկայի վերջին կորուստները հակառակորդը կրել է ապրիլի 4-ի առավոտյան:

 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով` երկու ճակատներում ընդամենը երեք օրում հակառակորդի կրած նման մեծ կորուստները կապված են հիմնականում երկու հանգամանքի հետ:

 

«Երկու տասնյակ տանկերի կորուստը կարող է պայմանավորված լինել հակառակորդի անձնակազմի անփորձությամբ: Նրանք, ամենայն հավանականությամբ, թերագնահատել են ՊԲ հակատանկայինների կարողություններն ու մտել մարտի մեջ` բաց դաշտում թողնելով մեծ քանակությամբ զրահատեխնիկա:

 

Երկրորդ հանգամանքը հակառակորդի` կարճ ժամանակահատվածում փոքրաթիվ հաջողությունների հասնելու մտադրության հետ է կապված: Տանկեր ու այլ թեթեւ զրատեխնիկա մարտի դաշտ նետելով` Ադրբեջանի հրամանատարությունը ցանկանում էր շատ արագ որոշակի դիրքեր գրավել: Փորձը ցույց տվեց, որ այդ մարտավարությունը խայտառակ պարտության բերեց»,- Մեդիամաքսին ասել է Կարեն Վրթանեսյանը: 

 

Ըստ ռազմական փորձագետի`տանկերի մի մասը կարող է թեթեւ վնասվածքներ ստացած լինեն, ինչը հայկական կողմին թույլ կտա վերանորոգումից հետո օգտագործել դրանք:

 

Կարեն Վրթանեսյանը մեկնաբանել է նաեւ այն հանգամանքը, որ տանկերի մեծ մասը հակառակորդը կորցրել է հենց հարավային ուղղությամբ:

 

«Այդ ուղղությունը, ի տարբերություն հյուսիսի, առավելապես հարթավայրային է, ինչը տանկային զորքերի գործողությունների մեծ արդյունավետություն պետք է ապահովեր հակառակորդին: Բայց մեր հակատանկայինները շատ պրոֆեսիոնալ են գործում ու կորուստներ պատճառում»,- ասել է Կարեն Վրթանեսյանը:

 

Հիշեցնենք, որ եռօրյա մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է ընդամենը մեկ տանկի կորուստ:

 

Սուրեն Ստեփանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին