Ադրբեջանը կիրառել է «Սմերչ» համակարգ - Mediamax.am

Փետրվար 22, 2026
8839 դիտում

Ադրբեջանը կիրառել է «Սմերչ» համակարգ


Լուսանկարը` http://voennoe-obozrenie.ru


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Այս մասին ասված է Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի եւ մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է: 




Մեր ընտրանին