Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է ԼՂ հարցը - Mediamax.am

4793 դիտում

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է ԼՂ հարցը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հաղորդում է, որ քննարկումը կայացել է հակամարտության կարգավորմանն ուղղված ռուսական կողմի ջանքերի համատեքստում: 

 

Հանդիպմանը մասնակցել են Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշեվը եւ ուրիշներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին