Կայացել է «#KarabakhNow՝ ընդդեմ միջազգային անգործության» ցույցը - Mediamax.am

6571 դիտում

Կայացել է «#KarabakhNow՝ ընդդեմ միջազգային անգործության» ցույցը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանի Հանրապետության հրապարակում եւ դրան հարող տարածքում տեղի է ունեցել «#KarabakhNow՝ ընդդեմ միջազգային անգործության» ցույցը:

Նախաձեռնող խմբի անդամներն ասել են, որ իրենց բողոքի հասցեատերերն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իսրայելը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ կառույցները:

 

«Ցույցը պահանջ է ներկայացնում այն երկրներին ու կառույցներին, որոնք շարունակում են արհեստական հավասարություն դնել ՀՀ, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ, այն «դաշնակիցների» դեմ, ովքեր հակամարտության կարգավորման գործ են ստանձնել, բայց փաստացի զինում են հարձակվող կողմին», - ասել է նախաձեռնող խմբի անդամ Մարինե Մանուչարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին