Խախտումներ Հադրութի, Ակնայի եւ Մարտակերտի ուղղություններով - Mediamax.am

Հունվար 21, 2026
4532 դիտում

Խախտումներ Հադրութի, Ակնայի եւ Մարտակերտի ուղղություններով


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարեւելյան (Հադրութ), արեւելյան (Ակնա) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարեւելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին