Երեւան: Մեդիամաքս: Այսօր` ժամը 06:30-ի սահմաններում, ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ գործողության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Մարատ Դանիելյանը (ծնված 1984թ.):
«Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության` Ադրբեջանը պարբերաբար շարունակում է սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը»,- նշել են ՊԲ-ում:
ԼՂՀ ՊԲ-ում հայտարարել են, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: