Գիշերը հակառակորդը խախտել է հրադադարը շփման գծի ողջ երկայնքով - Mediamax.am

8581 դիտում

Գիշերը հակառակորդը խախտել է հրադադարը շփման գծի ողջ երկայնքով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

ԼՂՀ ՊԲ փոխանցմամբ` այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաեւ 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) եւ ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրության մեջ:

 

Ապրիլի 28-ի երեկոյան հակառակորդը 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից արկակոծել էր հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի դիրքերը: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում էին կանխարգելիչ գործողություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին