ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում, ասել է ԵՄ հանձնակատարը - Mediamax.am

6430 դիտում

ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում, ասել է ԵՄ հանձնակատարը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հետ:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում նշել են, որ քննարկումների գլխավոր թեման Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր:

 

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետեւանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձեւավորելուն:

 

Ընդգծվել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: Յոհանես Հանը նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին