ԼՂՀ նախագահը ծանոթացել է ազատամարտիկների առօրյային - Mediamax.am

1778 դիտում

ԼՂՀ նախագահը ծանոթացել է ազատամարտիկների առօրյային


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային եւ ծառայության ընթացքին:

 

ԼՂՀ նախագահը ողջունել է այս նախաձեռնությունը` կարեւորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին