Ֆրանսիան ողջունել է Վիեննայի հանդիպման արդյունքները - Mediamax.am

1924 դիտում

Ֆրանսիան ողջունել է Վիեննայի հանդիպման արդյունքները


Ֆրանսուա Օլանդը եւ Սերժ Սարգսյանը
Ֆրանսուա Օլանդը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիան ողջունել է մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որոնք «ապրիլի 2-5-ի մահացու բախումներից հետո թույլ են տվել վերսկսել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

 

«Նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաեւ ընդունեցին վստահության միջոցառումների, այդ  թվում՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Սրանք շատ կարեւոր հանձնառություններ են»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

 

Ֆրանսիան կոչ է արել կողմերին իրագործել Վիեննայում ստանձնած հաձնառությունները՝ ընդգծելով, որ որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ կշարունակի միջնորդի իր դերակատարությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին