Բայդենը կարեւորել է հունիսին նախատեսված քննարկումները - Mediamax.am

6794 դիտում

Բայդենը կարեւորել է հունիսին նախատեսված քննարկումները


Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սպիտակ տունը որոշ մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ մայիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հեռախոսազրույցների մասին:

«ԱՄՆ փոխնախագահը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մայիսի 18-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների միջնորդությամբ եւ այն փաստը, որ երկու առաջնորդները համաձայնել են օպերատիվ կերպով անդրադառնալ ԵԱՀԿ գործող առաքելությունն ընդլայնելու եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրման հարցերին: Փոխնախագահը կոչ է արել հարգել հրադադարը եւ ընդգծել է հունիսին նախատեսված քննարկումների կարեւորությունը՝ համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսման համար», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

 

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ Սարգսյան-Բայդեն հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին