Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ եւ ներկա գտնվել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի կողմից կապիտալ վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ այնուհետ Բակո Սահակյանը Ճարտար քաղաքում մասնակցել է նոր զբոսայգու, հանդիսությունների տան եւ մինի-ֆուտբոլի մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի հիմնադիր, ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին եւ նույն հիմնադրամի անդամ, բարերար Սերգեյ Ավետիսյանին ծրագրերն իրականացնելու համար:




















