Միջնորդները պայմանավորվածությունները հարգելու կոչ են արել - Mediamax.am

4012 դիտում

Միջնորդները պայմանավորվածությունները հարգելու կոչ են արել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Միջնորդները կողմերին կոչ են արել «վերացնել խոչընդոտները ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման համար»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները կողմերին կոչ են արել «հարգել պայմանավորվածությունները, որոնք արտացոլված են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններում»:

 

«Նաեւ կոչ ենք անում առաջընթաց ապահովել բովանդակային բանակցություններում եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրման ուղղությամբ: Մենք շարունակելու ենք շփումները կողմերի հետ՝ նախագահների վերջին երկու հանդիպումների արդյունքները առաջ տանելու նպատակով», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին