ԼՂՀ նախագահը կարեւորել է բանակցություններում Արցախի մասնակցությունը - Mediamax.am

5678 դիտում

ԼՂՀ նախագահը կարեւորել է բանակցություններում Արցախի մասնակցությունը


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

 

Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ:

 

ԼՂՀ նախագահը կարեւորել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը եւ դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին